ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Մելբորն քաղաքում ամենագնացը մխրճվել է հրատեխնիկայի խանութի մեջ, պահեստը պայթել է, ապա հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Florida Today պարբերականը։
«Պայթյունի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ հրդեհը տարածվել Է մերձակայքում։ Խանութի աշխատակիցներին հաջողվել է դուրս գալ»,– գրում է կայքը։
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարը նշել է, որ կրակը մեկուսացնել չի հաջողվում, քանի որ խանութին մոտենալը վտանգավոր է. պայթյունները դեռ շարունակվում են։
Այնուամենայնիվ դեպքից մի քանի ժամ հետո կրակը հաջողվել է մարել։ Դեպքի վայրում աշխատել են տասնյակ հրշեջներ։