ԱՄՆ-ն Ուկրաինային 53 մլն դոլար կտրամադրի էլեկտրամատակարարման համակարգին աջակցելու համար

ԱՄՆ Պետդեպարտամենտ
Տրամադրվող միջոցները կուղղվեն կարևոր սարքավորումների ձեռքբերմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային 53 մլն դոլար կտրամադրի երկրի էլեկտրամատակարարման համակարգին աջակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Պետդեպարտամենտին։
Նշվում է, որ հատկացված միջոցներն ուղղվելու են կարևոր սարքավորումների ձեռքբերմանը։
«Մատակարարումների այս փաթեթը կներառի բաշխիչ տրանսֆորմատորներ, ցանցի պաշտպանության սարքեր, լարման կայունացուցիչներ, տրանսպորտային միջոցներ և այլ կարևոր սարքավորումներ», - հեռուստաալիքը մեջբերում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունը:
ՄԱԳԱՏԷ-ն կուժեղացնի իր ներկայությունը Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ներում. Գրոսի
Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն հայտնել էր ուկրաինական էներգետիկ ոլորտին աջակցելու համար 55 մլն դոլար տրամադրելու մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Կիևը Սևաստոպոլի ջրատարածքում ահաբեկչություն էր իրականացրել։ Վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա։
Դրանից հետո ՌԴ ԶՈւ-ն մի շարք զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի էներգահամակարգի օբյեկտներին։
Արևմուտքը Կիևին քարտ–բլանշ է տվել Զապորոժիեի ատոմակայանը հրետակոծելու համար. ՌԴ ԱԳՆ