Զապորոժիեի ԱԷԿ–ի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով. իշխանություն

Զապորոժիեի ԱԷԿ
Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման պահուստային աղբյուր է ստեղծում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչը:
«Այսօրվա դրությամբ ատոմակայանի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով, մեծ մասամբ՝ անձնակազմի շնորհիվ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ դա երկար ժամանակով ՌԴ տարածքն է», - հայտնել է նա։
Ավելի վաղ «Ռոսատոմում» հայտնել էին, որ Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման պահուստային աղբյուր է ստեղծում։ Այդ նպատակով օգտագործում է Զապորոժիեի ՋԷԿ-ը:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: