Վետչինան չի համապատասխանել պահանջներին. Երևանի ՍՊԸ-ներից մեկում խախտում է հայտնաբերվել

Վետչինա
Ընկերության արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանում գործող «Գոլդեն Չոյս» ՍՊԸ–ի արտադրական առանձին գործառույթը։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Գոլդեն Չոյսին» պատկանող մսամթերքի արտադրությունում հնդկահավի վետչինա արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Ընկերության արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: