Ռուսաստանում սկսվել է լյուքս դասի ամենագնացների սերիական արտադրությունը

Ամենագնացների վաճառքը կսկսվի 2023 թվականի առաջին եռամսյակում, արժեքը 33,7 միլիոն ռուբլի կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik․ Ռուսաստանում սկսվել է «Aurus Komendant» տեղական ամենագնացի սերիական արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտադրող ընկերության հաղորդագրությանը:
Արտադրությունը մեկնարկել է նոյեմբերի 26-ին Ելաբուգայի գործարանում։
Սա ռուսական առաջին լյուքս դասի ամենագնացն է, որի բաղադրիչների մեծ մասը (էլեկտրոնիկա, ներքին ու դեկորատիվ լուծումներ և այլն), մատակարարում են ռուսական արտադրողները։ Այս պահին ռուսական մատակարարների մասնաբաժինը հասել է 70 տոկոսի։
«Ford»-ը հեռացել է ՌԴ-ից՝ վաճառելով իր ռուսական ակտիվները «Սոլերս» խմբին
Արտադրությունը գործարկվել է Ռուսաստանի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի և Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի ներկայությամբ։
«Komendant»-ը «Aurus»-ի լյուքս շարքի երկրորդ մոդելն է։ Ընկերությունը նախատեսում է ամենագնացի վաճառքը սկսել 2023 թվականի առաջին եռամսյակում, արժեքը կկազմի 33,7 միլիոն ռուբլի։
Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում է