ՌԴ ԶՈւ–ն Հարավային Դոնեցկի ուղղությամբ երկու գրոհ է ետ մղել. ՊՆ

ՌԴ ՊՆ շենքը
ՌԴ ավիացիան և հրետանին խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 8 կետ, 57 հրետանային ստորաբաժանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Հարավային Դոնեցկի ուղղությամբ Ուկրաինայի երկու հակագրոհ են ետ մղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հարավային Դոնեցկի ուղղությամբ ԴԺՀ–ի Նեսկուչնոյե և Օկտյաբր բնակավայրերի շրջանում ՌԴ գրոհային խմբերի գործողությունների և հրետանու հարվածներով հետ է մղվել ՈւԶՈւ–ի երկու հակագրոհ։ Մեկ օրում ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, 2 մարտական զրահամեքենա և հետևակի 1 մարտական մեքենա», – հայտարարել է ՊՆ–ն։
Նշվում է նաև, որ ռուսական ավիացիան և հրետանին խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 8 կետ, 57 հրետանային ստորաբաժանում, ինչպես նաև կենդանի ուժ և տեխնիկա 124 դիրքերում, ոչնչացվել է զինամթերքի 2 պահեստ։
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները նախորդ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 7 անօդաչու և HARM տեսակի երկու հակառադարային հրթիռ։
ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում նշվում էն աև, որ Դնեպրոպետրովսկի մարզում ՌԴ ԶՈւ–ի ավիացիան բարձր ճշգրտության զենքով ավելի քան 100 ուկրաինացի զինվորական է ոչնչացրել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 277-րդ օրը։