ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:
ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել
© Photo : press office of MoD of RA
«Քննարկվել է զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը»,– ասված է հաղորդագրությունում։
Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: