Հաջորդ ձմռանը ԵՄ-ի էներգետիկ խնդիրները կգերազանցեն ընթացիկ խնդիրներին. ԵՀ

Գազատար
ԵՄ-ում 2023 թվականի մարտին և ապրիլին էներգակիրների պաշարների համալրման հետ կապված դժվարություններ են կանխատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Եվրամիությանը մեծ դժվարություններ են սպասվում 2023-2024 թթ. ձմռանը, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան առաջիկա ամիսների խնդիրները։ Այս մասին Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով գլխավոր տնօրեն Դիտտե Յուլ Յորգենսենը։
«Դժվար ձմեռ է լինելու, բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ արել ենք նախապատրաստվելու համար։ Կարծում եմ, որ ավելի մեծ խնդիր, քան առաջիկա ամիսներին, կլինի 2023-2024 թվականների ձմռանը»,-ասել է նա։
Յորգենսենի խոսքով, այդպիսի կանխատեսումները հիմնված են համաշխարհային ֆինանսական շուկաներում, այդ թվում՝ գազի շուկաներում պահպանվող անհավասարակշռության վրա: Ընդ որում, եթե նախկինում ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում գնահատվում էր մոտ 40 տոկոս, ապա նոյեմբերին, ինչպես հայտարարել է Յորգենսենը, այն կազմել է ընդամենը 7 տոկոս` ԱՄՆ-ից և այլ գործընկերներից մատակարարումների աճի հաշվին:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է նաև, որ ԵՄ-ում 2023 թվականի մարտին և ապրիլին էներգակիրների պաշարների համալրման հետ կապված դժվարություններ են կանխատեսում:
Նույնիսկ իրենք են ծիծաղում. Եվրոպան գազի «ստվարաթղթե» առաստաղ է առաջարկել
Արևմուտքը Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումն ուժեղացրել է Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների աճի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ էժան և հուսալի ռուսական էներգառեսուրսները Եվրոպայի մրցակցային առավելությունն էին, և դրանցից նույնիսկ մասնակի հրաժարվելն արդեն բացասաբար է անդրադառնում նրա տնտեսության և բնակիչների վրա:
ՌԴ նախագահը, մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների գները սահմանափակելու Արևմուտքի գաղափարը, հայտարարել է, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտասահման, եթե դա հակասի իր սեփական շահերին: