Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՆ

Ամբերդ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է»,– ասվում է հաղորդագրությունում:
Իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ողբերգական վթար Արմավիրի մարզում․1 մարդ տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին