ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բրազիլիայի թիմի հետ խաղից առաջ։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։
Ավտոբուսը բախվել է ոստիկանական ուղեկցող մեքենային։ Նշվում է, որ ոչ ոք չի տուժել, ֆուտբոլիստները ժամանակին հասել են մարզադաշտ։
Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականների միջև հանդիպումը անցկացվում է այսօր «974» մարզադաշտում: Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրից հետո երկու թիմերն էլ ունեն 3-ական միավոր։