Ասուլիս․ «Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն․ առավելություններ և թերություններ»

Թաթուլ Մանասերյան
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի «Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն․ առավելություններ և թերություններ» թեմայով ասուլիսը։
Sputnik
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարը կվերլուծի երկրի հաջորդ տարվա բյուջեի ուժեղ և թույլ կողմերը։ Ասուլիսի ժամանակ կխոսվի նաև հայտարարագրերի վերաբերյալ նոր օրենքի մասին, թե ովքեր և ինչպես պետք է հաշվետու լինեն իրենց եկամուտների մասին 2023 թվականի հունվարի 1-ից:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։