ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում նոյեմբերի 27-ին աղոթատեղի է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Զինվորի տան մամուլի ծառայությունը։
«Աթողատեղին ստեղծվել է Զինվորի տան բարեկամ Ավագումյանների ընտանիքի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Ավագումյանները Ռուսաստանից ժամանել էին բացման և օծման արարողությանը մասնակցելու»,– ասված է հաղորդագրությունում։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում աղոթատեղի է բացվել
Բարերարների ընտանիքի ֆինանսավորմամբ բացված ասեղնաբուժության սրահն էլ անվանակոչվել է Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անունով։
Սրահի կարմիր ժապավենը կտրել են Արցախի հերոսի մայրն ու Լիռա Ավագումյանը։