Վարդան կրկին ժամանել է Երևան. նա ցույց է տվել, թե ում հետ է ժամանակն անցկացնում

Առաջիկայում Երևանում բացվելու է պարուհու խանութը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) կրկին ժամանել է Երևան։ Նա մի քանի լուսանկար և սթորի է արել «Ինստագրամի» իր էջում։
«Ցանկացած եղանակ, անգամ անձրևն ուրախացնում է, երբ դու լավ տրամադրություն ունես»,– այսպես է մակագրել իր լուսանկարները, որոնք արվել են երևանյան փողոցներից մեկում։
Սթորիներից պարզ է դառնում, որ Վարդան գործով է Երևան ժամանել։ Ամենայն հավանականությամբ, սպասվում է նրա խանութի բացումը։ Տեսանյութերում երևում է, որ նա հանդիպել է հայ դիզայներ Դիանա Շատվերյանի հետ։
Պարուհին դեռ այս տարվա հուլիսին, երբ կրկին ժամանել էր Հայաստան, հայտնել էր, որ մտադիր է Երևանում խանութ բացել։ Նշենք, որ նա հագուստի և լողազգեստների ապրանքանիշ ունի։
Անհավանական հայկական գեղեցկություն. Վարդան լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Սևանից
Օգտատերերը պարուհու լուսանկարներին կից բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Ձեզ սազում է Երևանը, հիասքանչ եք», «Երևանում ցանկացած եղանակ ուրախացնում է», «Շատ գեղեցիկ եք», «Բարի գալուստ» և այլն։
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի ու զանգվածային հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Pole-dance–ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։