Սոչիում տեղատարափ անձրևները մի քանի փողոցներ ու անցումներ են հեղեղել

Արխիվային լուսանկար
Այս պահին արտակարգ ծառայությունները զբաղված են հետևանքների վերացմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սոչիի Լազարևյան շրջանում տեղատարափ անձրևները հեղեղել են Չուխուկ առվի անցումն ու բազմաբնակարան շենքերի մոտ գտնվող մի քանի փողոցները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանգստավայրի վարչակազմի մամուլի ծառայությանը:
Մասնագետները վերացնում են անձրևների հետևանքները։ Նախօրեին քաղաքապետարանը նախազգուշացրել էր, որ մինչև նոյեմբերի 27-ը Սոչիում անձրևներ կլինեն։
«Նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ Խոստայի շրջանի երկու փողոցներում բազմաբնակարան շենքերի մոտ ջրի կուտակում է նկատվում, որը դուրս են մղում «Վոդոստոկ» մունիցիպալ ձեռնարկության մասնագետները։ Կրասնոդոնսկայա փողոցում գտնվող մասնավոր հատվածում քաղաքային փրկարարական ծառայությունն օգնում է ջուրը դուրս մղել: Լազարևյան շրջանում անցած գիշեր ողողվել է Չուխուկ առվակի վրայով անցումը, ներքաղաքային շրջանի վարչակազմի ուժերով այնտեղ արդեն վերականգնողական աշխատանքներ են իրականացվում», - հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ չափավոր անձրևը Սոչիի տարածքում կշարունակվի դեռ մի քանի ժամ։