ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը կարծում է, որ 12-18 ամսից աոցցանցի ամսական օգտատերերի թիվը կգերազանցի մեկ միլիարդը: Գործարարը գրել է դա Twitter-ի իր միկրոբլոգում։
«Կարծես թե հեռանկար եմ տեսնում, որ 12-18 ամսից Twitter-ի ամսական օգտատերերի թիվը կգերազանցի մեկ միլիարդը», - գրել է նա:
Այն բանից հետո, երբ Մասկը հարթակի սեփականատերը դարձավ, նա բազմիցս հայտարարել է, որ Twitter-ի օգտատերերի թիվը ռեկորդային մակարդակի է հասել։
Ավելի վաղ Մասկն առաջարկել էր Twitter-ում հաշիվների ստուգման վճարովի համակարգ ներդնել։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ բաժանորդագրությունը կարժենա ամսական մոտ $20: Որոշ օգտատերերի քննադատությունից հետո ձեռնարկատերն առաջարկել է ամսական 8 դոլար բաժանորդագրության արժեք մտցնել։
Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանցն է։ Կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիա)։
Մասկը 2022 թվականի հոկտեմբերին 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել առցանց հարթակը, ինչից հետո Twitter-ը մի շարք փոփոխությունների է ենթարկվում ինչպես ընկերության կառավարման, այնպես էլ բուն սոցիալական ցանցի քաղաքականության հարցում։