ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Մինսկ, որը նախատեսված էր նոյեմբերի 27-28-ը, հետաձգվել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի մահվան պատճառով: Տեղեկությունըհայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Այս տարվա նոյեմբերի 26-ին Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի վաղաժամ մահվան հետ կապված որոշում է կայացվել հետաձգել Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ կոլեգիաների համատեղ նիստի անցկացումը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Մինսկ, որը նախատեսված էր այս տարվա նոյեմբերի 27-28-ը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Մակեյը մահացել է նոյեմբերի 26-ին՝ սրտի կաթվածից։ Նա 64 տարեկան էր։ Օրեր առաջ՝ նոյեմբերի 23-ին, Երևանում մասնակցել էր ՀԱՊԿ գագաթնաժողովին։