ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դստեր հետ լուսանկարվել է անձնակազմի հետ, որը ներդրում է ունեցել նոր տիպի «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակման գործում: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը ։
Կիմ Չեն Ինի հետ լուսանկարում «Կարմիր դրոշ» վաշտի մարտիկներն են, պաշտպանական գիտահետազոտական կազմակերպության աշխատակիցները, գիտնականները, տեխնիկական մասնագետները, ռազմական գործարանների աշխատողները: Գործակալության հաղորդմամբ՝ նրանք «բոլորին համոզել են ԿԺԴՀ-ի օրեցօր աճող ռազմական հզորության մեջ» ու ամբողջ աշխարհին ցույց են տվել «միջուկային պատերազմի զսպման ԿԺԴՀ-ի կուտակած ուժի ապշեցուցիչ հզորությունը»:
Կիմ Չեն Ինի ձեռքը բռնած ֆոտոսեսիայի էր եկել նաև նրա դուստրը։ Գործակալությունը չի հիշատակում նրա անունը և այլ մանրամասները։
Հյուսիսային Կորեան նոյեմբերի 18-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հյուսիսային Կորեայի հայտարարության համաձայն՝ «Հվասոն-17» տիպի հրթիռն 999,2 անցել է կիլոմետր 6040,9 կիլոմետր առավելագույն բարձրության վրա ու ընկել է Ճապոնական ծովում՝ նախատեսված ջրատարածքում: