Ջերմուկում ձյուն է տեղում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։