Հարավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել. հինգ մարդ է զոհվել

Ամերիկյան Sikorsky ընկերության ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Հարավային Կորեայի կառավարության ղեկավարը կարգադրել է անհրաժեշտ ամեն ինչ անել աղետի հետևանքները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի -Sputnik. Հարավային Կորեայում ամերիկյան արտադրության ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Պատահարը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգում։ Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Թուրքիայում ռուսական ուղղաթիռ է կործանվել, երկու ռուսաստանցի է մահացել. տեսանյութ
Ամերիկյան Sikorsky ընկերության S-58T ուղղաթիռը, որը վարձակալվել էր տեղի իշխանությունը, թռիչք է կատարել՝ ուսումնասիրելով անտառը հրդեհի առաջացման վտանգների կանխարգելման համար։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ ուղղաթիռում եղել է ընդամենը երկու մարդ՝ 71-ամյա օդաչուն և 54-ամյա մեխանիկը։ Բայց ավելի ուշ հաստատվել է հինգ մարդու մահը:
Երկրի վարչապետ Հան Դոկ Սուն հրամայել է հնարավոր ամեն ինչ անել պատահարի հետևանքները վերացնելու համար։