ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը եղել են և կշարունակվեն. Պեսկով

Դմիտրի Պեսկովը Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը վստահ է` կառույցն արդյունավետ է և դա ցույց է տվել Ղազախստանում իրավիճակի կարգավորման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը միշտ էլ եղել են և կշարունակվեն, սակայն չնայած անդամ երկրների միջև առկա դժվարություններին և հակասություններին՝ միավորումը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այս մասին «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինն ԱԽ–ին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ նիստի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
«Միշտ էլ եղել են ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը։ Դրանք շարունակվելու են նաև հետագայում։ Ամեն դեպքում, այժմ մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր դժվարություններին, չնայած անդամ երկրների միջև հնարավոր հակասություններին, ամեն դեպքում կառույցը պահանջված է։ Այն ամբողջությամբ ցուցադրել է իր պահանջվածությունն ու արդյունավետությունը։ Նկատի ունենք Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,– ասել է Պեսկովը։
Նշենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովը կայացել է նոյեմբերի 23-ին` Երևանում։ Գագաթնաժողովին 15 համատեղ փաստաթուղթ է ստորագրվել։