ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Թուրքական Bayraktar Kızılelma անօդաչու կործանիչի արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի վերջին։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հայրենական Kızılelma անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի վերջին», - Թուրքիայի առաջնորդի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Bayraktar Kızılelma անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայի Սամսուն քաղաքում այս տարվա օգոստոսին անցկացված Teknofest Karadeniz ավիատիեզերական փառատոնի շրջանակում։