Երասխ–Երևան ճանապարհին ավտովթար է եղել. 4 մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Երասխ–Երևան ճանապարհին
Բոլոր տուժածները չափահասներ են, ամենայն հավանականությամբ՝ նույն ընտանիքի անդամներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Երասխ–Երևան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի արգելապատնեշին։
Ավտովթար Երասխ–Երևան ճանապարհին
Դեպքի վայրից 4 հոգի ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհեր չկան։
«Տեղում աշխատող փրկարարները հայտնել են, որ տուժածներից երկուսը Վեդիի հիվանդանոցում են, երկուսը` Արտաշատի։ Վթարը եղել է ժամը 17։00-ի սահմաններում»,– հայտնում է թղթակիցը։
Ավտովթար Երասխ–Երևան ճանապարհին
Բոլոր տուժածները չափահասներ են, ամենայն հավանականությամբ՝ նույն ընտանիքի անդամներ։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հրշեջ–փրկարարներն ու ոստիկանությունը։
Ավելի ուշ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրեցին, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1993 թ․) բախվել է կամուրջի սյանը։ Վարորդը և ուղևորը (Վ․ Մ․, ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, իսկ ուղևորներ Գ․ Մ․-ն և Լ․ Մ․-ն (ծնված 2002 թ․)՝ Արտաշատի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։