Բրիտանիայում յուրաքանչյուր տասներորդ ուսուցիչ գնաճի ֆոնին լրացուցիչ աշխատանք է փնտրում

Լոնդոն. Արխիվային լուսանկար
Հաճախ բրիտանացի ուսուցիչները որպես երկրորդ աշխատանք ընտրում են կրկնուսուցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր տասներորդ ուսուցիչը ստիպված է երկրորդ կամ նույնիսկ երրորդ աշխատանք գտնել, որպեսզի գումար վաստակի սննդի և հաշիվների դիմաց վճարելու համար՝ երկրում ճգնաժամի և գների աճի ֆոնին: Տեղեկությունը հայտնում է Observer պարբերականը։
Պարբերականը նշում է, որ հաճախ ուսուցիչներն ընտրում են այնպիսի կողմնակի աշխատանքներ, ինչպիսիք են կրկնուսուցումը, բարերում ու ռեստորաններում աշխատանքը կամ տաքսի վարելը: Դպրոցների տնօրենները հայտնում են, որ նույնիսկ վերջերս Բրիտանիայում ուսուցիչների աշխատավարձերի 5% բարձրացումը չի օգնում ծախսերը հոգալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անգլիայի դպրոցների կեսը ֆինանսական ճգնաժամի պատճառով ուսուցիչների «աղետալի» կրճատում է նախատեսում իրականացնել:
Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա։ Լոգիստիկ շղթաների խախտումը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում վառելիքի և սննդի գների բարձրացմանը: Մեծ Բրիտանիայում կյանքի թանկացումը հարվածել է միլիոնավոր տնային տնտեսությունների: