Ամանորյա ձևավորումները շարունակվում են. Աբովյան փողոցի մի հատվածը 10 ժամով փակ կլինի

Այս տարի քաղաքի տոնական ձևավորման աշխատանքները փոքր–ինչ շուտ են մեկնարկել` պայմանավորված Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ձևավորման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 27-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Հիշեցնենք, որ այս տարի քաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն այս տարի փոքր–ինչ շուտ են մեկնարկել։ Դա պայմանավորված է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթով, որն այս տարի կայանալու է Երևանում` դեկտեմբերի 11-ին։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, կվառվեն Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։