Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն էր տարածել, թե ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվախում ՊԲ ստորաբաժանումները կրակեն բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել ՀՀ ՊՆ-ն էր հայտնել, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: