ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ևս 9 զինծառայող է հայրենիք վերադարձել ուկրաինական գերությունից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զինծառայողները ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Մոսկվա կտեղափոխվեն բուժհաստատություններում բուժում ստանալու և վերականգնվելու համար։
Գերությունից վերադարձած բոլոր զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 275-րդ օրը։