Պատգամավոր Աննա Մկրտչյանը հարցաքննությանն է հրավիրվել. ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել

Աննա Մկրտչյան
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը կարծում է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ և զավեշտալի դրսևորումներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Աննա Մկրտչյանն այսօր մի զավեշտալի պատրվակով հարցաքննության է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին ասված է ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։
«Իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Իրավիճակն էլ ավելի սյուրռեալիստական է դառնում, երբ պարզվում է, որ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից»,– նշում է ՀՀԿ–ն։
Կուսակցության գործադիր մարմինը կարծում է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ և զավեշտալի դրսևորումներ, բայց իրեն քաղաքական պայքարի նպատակներն ու ուղղությունները մնալու են անշեղ։
Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ