ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, որը Երևան է ժամանել Առողջապահության հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը հույս է հայտնել, որ Երևանում կայացած համաժողովը թույլ կտա կառուցողական քննարկումներ ունենալ առողջապահության ոլորտի առավել արդիական հարցերի շուրջ և նախանշել համագործակցության փոխշահավետ ուղղությունները: Գրիգորյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:
Հիշեցնենք` Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունն այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին, որը 2014 թվականից հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և Ռուսաստանում։