Հայաստանի լրագրողների հավաքականը շախմատի թիմային Գրան պրիում զբաղեցրեց 5–րդ տեղը

Շախմատ
Լրագրողների շախմատային հավաքականը 15 հավաքականների մեջ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ տարբեր ընկերությունների միջև շախմատային Գրան պրիի չորրորդ փուլը։
Խաղին մեկնարկին մասնակցեցին տարբեր ընկերություններ և կազմակերպություններ ներկայացնող 15 թիմեր (4 հիմնական խաղացող և պահուստային), այդ թվում` Հայաստանի ժուռնալիստների միության շախմատային թիմը։ Շախմատային տախտակի մոտ էին Վադիմ Մկրտչյանն ու Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի»), Արարատ Պետրոսյանը («Ռեսպուբլիկա Արմենիա») և Արա Նալբանդյանը (Sputnik Արմենիա
Մասնակիցները խաղացին 6 տուր` յուրաքանչյուր պարտիան 10 րոպե տևողությամբ (+2 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով)։
Առաջին տեղը գրավեց Հայաստանի փաստաբանների պալատի թիմը` հավաքելով 11 թիմային միավոր (17` անհատական), երկրորդը` «Սոֆթ Քոնսթրաքթ-1» թիմը` 10 միավորով (16,5), իսկ երրորդ տեղը գրավեց Պոլիտեխնիկական համալսարանի թիմը` հավաքելով 8 թիմային միավոր։
Լրագրողների թիմը գրանցեց 3 հաղթանակ, մեկ ոչ-ոքի և երկու պարտություն` 7 միավորով (13,5) զբաղեցնելով 5–րդ տեղը։
Լրագրողների հավաքականին միավորներ բերեցին Վադիմ Մկրտչյանը (6-ից` 1 միավոր), Արարատ Պետրոսյանը (6-ից` 3,5), Ռուբեն Մարգարյանը (6-ից` 4) և Արա Նալբանդյանը (6-ից` 5)։
Նշենք, որ Sputnik Արմենիայի թողարկող խմբագիրներից Արա Նալբանդյանը չորրորդ խաղատախտակի վրա 5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։
Մրցաշարը բաղկացած է հինգ փուլից, որոնցից վերջինը կկայանա դեկտեմբերին: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի շախմատի ակադեմիան է՝ «Arleam» ընկերության «Door» ապրանքանիշի հովանավորությամբ։
Փաշինյանն ընդունել է շախմատի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին