Գյումրու ժամանցային կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Հրշեջներ
Փրկարարները կարճ ժամանակում մարել են կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գյումրի քաղաքում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել; Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհի վերաբերյալ ազդանշանը ստացել են ժամը 13:50-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին: Այրվել է գրասենյակային գույքը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 10 քմ)։
Ժամանցային կենտրոնի շենքը
Գյումրու շենքերից մեկում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել