Ֆարերյան կղզիները Ռուսաստանի հետ երկարաձգել են ձկնորսության պայմանագիրը

Ձկների վաճառքի կետ
ԽՍՀՄ-ի և Ֆարերյան կղզիների միջև ձկնորսության ոլորտում փոխադարձ հարաբերությունների մասին պայմանագիրը ստորագրվել է 45 տարի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ֆարերյան կղզիները, որոնք ինքնավարության հիմունքներով Դանիայի մաս են կազմում, Ռուսաստանի հետ երկարաձգել են ձկնորսության պայմանագիրը, կողմերը սահմանել են երկու երկրների տարածքային ջրերում ձկնորսության քվոտաները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դանիական TV2 հեռուստաալիքին։
Ֆարերյան կղզիների ձկնորսության նախարար Արնի Սքալեն նոյեմբերի 23–ին հայտարարել էր, որ մտադիր են երկարաձգել պայմանագիրը:
«Ֆարերյան կղզիները միանգամայն ճիշտ որոշում են կայացնում, երբ երկարաձգում են Ռուսաստանի հետ գործող ձկնորսական պայմանագիրը», - Սքալենի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։
ԽՍՀՄ-ի և Ֆարերյան կղզիների միջև ձկնորսության ոլորտում փոխադարձ հարաբերությունների մասին պայմանագիրը ստորագրվել է 1977 թվականին։