ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Բնապահպան ակտիվիստները պատրաստվում են Երևանի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Ծովակալ Իսակովի պողոտան, մաքրել աղբից։ Այս մասին հայտնում է «Green Green» Telegram–յան ալիքը։
Էկոակտիվիստները մաքրելու են նաև հարակից Թաիրովի փողոցը, ինչպես նաև Հաղթանակի կամրջի տարածքը։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ։ Աշխատանքները կատարելու համար առնվազն 100 մարդ է պետք։
Կազմակերպիչները ակտիվիստներին Հաղթանակ կամրջի վրա կսպասեն նոյեմբերի 27-ին` ժամը 12։15-12։30–ն ընկած ժամանակահատվածում։
Ակցիան կմիավորի ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրացի էկոակտիվիստներին։