Արմեն Գրիգորյանը կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա

Արմեն Գրիգորյան
Փարիզում և Բեռլինում աշխատանքային հանդիպումներ են նախատեսված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` նա Եվրոպայում կլինի նոյեմբերի 28-29-ը։
Այցի շրջանակում Գրիգորյանն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում։
Գրիգորյանն ընդունել է Զիբերթի պատվիրակությանը․ ներկա է եղել նաև ԵՄ լիազոր դեսպանը