Վթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ և զոհ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ և զոհ։ Տեղելությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը ստացվել է ժամը 18։12-ին։
«Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ և 3 տուժած»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Նորագավիթում գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա մահացել է