Որտեղից են ԼՂ–ում ականներ հայտնվել. Մարուքյանը մատնանշել է Բաքվի սուտը

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ադրբեջանը ականներ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, ապա հայկական կողմին մեղադրել է տարածքներն ականապատելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայտնաբերված իբր հայկական ականների հետ կապված իրավիճակը։ Նա այս մասին գրառում է արել Twitter-ում։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ իբր հայկական ուժերի թողած ականներ են հայտնաբերվել Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտ (ադրբեջանական տարբերակով` Սարիբաբա -խմբ.), որտեղ բախումներ են տեղի ունեցել այս տարվա օգոստոսին։
Էդմոն Մարուքյանը գրել է, որ սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ Ադրբեջանը ստացել է հասանելիություն ականներին։ Այնուհետև ադրբեջանական կողմը դրանք տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի Եղցահողի շրջան՝ հետագայում պնդելով, որ հայտնաբերել են։
Ադրբեջանն ուզում է կեղծ հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը վիճարկելու համար. Մարուքյան
Մարուքյանն ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Եղցահողը օգոստոսին գտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ականների մասին հայտարարվել է միայն նոյեմբերին։