«Tesla»-ն ավելի քան 80 000 ավտոմեքենա է հետ կանչում Չինաստանից

Ավտոմեքենա
Հիմնականում ծրագրային ապահովման ու ամրագոտու անվտանգության խնդիրներ են ի հայտ եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան «Tesla» ընկերությունը թերությունների պատճառով Չինաստանի շուկայից հետ է կանչում ավելի քան 80 000 ավտոմեքենա։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՉԺՀ-ի Շուկայի վերահսկման և կարգավորման պետական վարչության հայտարարությանը:
Ընդհանուր առմամբ 67 698 «Model S» և «Model X» էլեկտրական մեքենաներ հետ են կանչվում ծրագրային խնդիրների պատճառով, իսկ 12 863 «Model 3»-ները՝ անվտանգության գոտիների խնդիրների պատճառով: