Ստամբուլի ահաբեկչության վայրում արգելել են առևտուրը, ցուցահանդեսներն ու ելույթները

Ստամբուլ
Ստամբուլի ահաբեկչության վայրում չի թույլատրվում սեղաններ, աթոռներ, տախտակներ, շարժական ցուցանակներ տեղադրել, ցուցահանդեսներ կազմակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ոյեմբերի – Sputnik. Ստամբուլի իշխանությունն արգելել է փողոցային առևտուրը, ցուցահանդեսներն ու ելույթները Իսթիքլալ փողոցում, որտեղ վեց մարդու կյանք խլած ահաբեկչություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը։
Արգելվում է ցանկացած նպատակով սեղանների, աթոռների, տախտակների, շարժական ցուցանակների տեղադրումը։ Արգելք է սահմանվել նաև ցուցահանդեսների, փողոցային առևտի, սոցիալական, մշակութային կամ առևտրային միջոցառումների, փողոցային ելույթների համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–ին Ստամբուլի կենտրոնում Իսթիքլալ փողոցում պայթյուններ էին որոտացել։ Ահաբեկչությունն իրականացրած կասկածյալը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ առնչություն ունի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ։
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո արդեն 50 մարդու են ձերբակալել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է՝ կասկածներ կան, որ ահաբեկչություն կատարելու հրահանգները ստացվել են Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ ահաբեկչություն կատարած անձը Թուրքիայի տարածք է անցել Աֆրին քաղաքով։