Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել. հայտնի է` ինչում է նա կասկածվում

Ոստիկանության բաժանմունք Գյումրիում. Արխիվային լուսանկար
Դեպքի առնչությամբ կազմվել են համապատասխան փաստաթղթեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։
«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Արդեն ազատ է արձակվել»,– նշեցին ոստիկանությունից։
Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։