Սան Ֆրանցիսկոյում պաշտոնյային աշխատանքից ազատել են սպիտակամորթ լինելու համար

Սան Ֆրանցիսկո
Ջոն Արնցը «ռասայական արդարության» ծրագրի նախաձեռնողներից է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սան Ֆրանցիսկոյի ընտրական հանձնաժողովի ղեկավար Ջոն Արնցին աշխատանքից ազատել են սպիտակամորթ լինելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»-ը։
Նշվում է, որ Արնցը քսան տարվա աշխատանքային ստաժ ունի, ու, չնայած նրա մասին միայն դրական կարծիքներ կան, այդուհանդերձ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել։ Բանն այն է, որ գոյություն ունի «ռասայական արդարություն ապահովելու» քաղաքային ծրագիր, ըստ որի՝ Սան Ֆրանցիսկոյում բոլոր ղեկավար պաշտոնները պետք է «բազմազան» լինեն:
Լրատվամիջոցը գրում է, որ Արնցը եղել է այդ ծրագրի նախաձեռնողներից մեկը և հենց այդ ծրագրի հետևանքով էլ զրկվել է աշխատանքից։
Լիբանանի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել 7–րդ անգամ