ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հակագրոհը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսական զորքերը հետ են մղել նաև Կուպյանսկի ուղղությամբ գրոհները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները հետ են մղել Դոնեցկի ուղղությամբ Բախմուտսկոյեի հարևանությամբ ուկրաինական զորքերի հակագրոհը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դոնեցկի ուղղությամբ Բախմուտսկոյե բնակավայրի շրջանում ռուսական ստորաբաժանումների վճռական գործողություններով հետ է մղվել Ուկրաինայի ԶՈւ վաշտային մարտավարական խմբի հակագրոհը։ Ոչնչացվել է մինչև 60 ուկրաինացի զինծառայող, 2 տանկ և 3 հետևակի մարտական մեքենա»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել ուկրաինական 2 գրոհ, այս անգամ՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նովոսելովսկոյե շրջանի Կուպյանսկի ուղղությամբ։ Ոչնչացվել է մինչև 30 զինվորական, 3 ՀՄՄ և 4 զրահամեքենա։
Բացի դրանից, ռուսական հակաօդային համակարգերը մեկ օրում ուկրաինական 4 անօդաչու սարք են խոցել և որսացել են HIMARS ու «Օլխա» համազարկային կրակի համակարգերի 5 ռեակտիվ արկ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 274-րդ օրը։