Նորագավիթում բեռնատար գնացքը բախվել է մարդատար մեքենային. կա տուժած

Ավտոմեքենայի վարորդը մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նորագավիթի առաջին փողոցում բեռնատար գնացքը բախվել է մարդատար մեքենային։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով` դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 18։45–ի սահմաններում։
«Գնացքը բախվել է մարդատար մեքենային։ Կա տուժած»,– ասաց Կոստանյանը։
ԱԻՆ խոսնակը նշեց, որ մարդատար մեքենայի վարորդը մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը տեղափոխվել է հիվանդանոց։
Արարատի մարզում բեռնատար գնացքը մետաղե ջարդոնի է վերածել գծերի վրա հայտնված մեքենան