Ղրիմի հյուսիսում՝ Արմյանսկում, գործարկվել է ՀՕՊ համակարգը. քաղաքապետ

Զենիթային զորք
Վարչակազմի ղեկավարը քաղաքացիներին հորդորել է չանհանգստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ղրիմի հյուսիսում՝ Արմյանսկ քաղաքի շրջանում, միացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Վասիլի Տելիժենկոն։
«ՀՕՊ համակարգն է աշխատում», - գրել է նա Telegram-ում:
Վարչակազմի ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել հանգստություն պահպանել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 274-րդ օրը։