Երևան, 25 նոյեմբերի - Sputnik․ Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան Ալիևի և Փաշինյանի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով: Ըստ Ալիևի` դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա։
ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ալիևի խոսքերը, հայտարարել էր, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպման` հաստատելով, որ այն կարող է տեղի ունենալ միայն Մակրոնի և Միշելի մասնակցությամբ։