Երևանը ՌԴ-ին առաջարկել է աբխազական երթուղին օգտագործել պարենային բեռների համար. Սանդիկով

Պադգամավորն ընդգծել է, որ հայկական կողմը ակտիվ աշխատանք է տանում բոլոր մակարդակներում` «Վերին Լարս» սահմանային անցակետում իրավիճակը թեթևացնելու և ՌԴ հայկական ապրանքների մատակարարումն արագացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Հայկական կողմը ռուս գործընկերներին առաջարկել է Աբխազիայով անցնող տրանսպորտային երթուղին օգտագործել Հայաստանից Ռուսաստան պարենային ապրանքներն անցկացնելու համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը:
Նա պարզաբանել է, որ հարցը քննարկվել է նոյեմբերին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած ռուսական պատվիրակության այցի ժամանակ:
«Վրաց-աբխազական սահմանը փակ է, սակայն կան միջազգային կոնվենցիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել պարենային ապրանքների հոսքը նշված երթուղով։ Եվ մենք կցանկանայինք օգտագործել աբխազական ճանապարհը, հաղորդակցության ուղիները։ Բայց դա քաղաքական կամք է պահանջում հենց Վրաստանում»,-ասաց Սանդիկովը։
Նրա խոսքով` մտածելու տեղիք է տվել, այսպես կոչված, «հացահատիկային գործարքը»: Ուստի հայկական կողմը բարձրաձայնել է իր առաջարկը ռուս գործընկեր խորհրդարանականների համար, նրանք ի գիտություն են ընդունել և խոստացել մշակել այն։
Սանդիկովը նշեց, որ հարցը կքննարկվի արդեն 2023 թվականի սկզբին Մոսկվայում կայանալիք պրոֆիլային կոմիտեների հանդիպման ժամանակ։ Եթե ռուսական կողմն աջակցի այդ գաղափարին, ապա Երևանը ջանքեր կգործադրի և հարցը կքննարկի վրացի գործընկերների հետ։
Հայաստանի և Ռուսաստանի մաքսավորներները քննարկել են Վերին Լարսի իրավիճակը
Պատգամավորը կարծում է, որ դա հիանալի հնարավորություն կլինի Լարսի ճանապարհը բեռնաթափելու համար: Նա Ռազմավիրական ճանապարհի հետ կապված ներկայիս իրավիճակը որակեց որպես «բարդ և մշակման կարիք ունեցող»:
Այս համատեքստում Սանդիկովը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ վավերացրել է նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը։
«Էլեկտրոնային կապարակնիքները թույլ են տալիս առցանց ռեժիմով հետևել ամբողջ լոգիստիկային և մաքսային ընթացակարգերն անցնել էլեկտրոնային ձեւաչափով, ընդ որում` բեռնատարը կարող է կանգ չառնել սահմանին»,- պարզաբանեց Սանդիկովը` հավելելով, որ նույնիսկ դա այսօր չի փրկի իրավիճակը Լարսում, որը շարունակում է Ռուսաստանի ամենածանրաբեռնված ցամաքային սահմանային անցակետերից մեկը մնալ։
Պատգամավորը նշեց, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով հենց այդ մաքսակետն է ընդունում ապրանքների հիմնական հոսքը, ինչը բացասաբար է անդրադառնում
Այս հարցը սուր է դրված իշխանության բոլոր մակարդակներում։ Սանդիկովն այս կապակցությամբ հիշեցրեց, որ 2019 թվականին, նաև հայկական կողմի ջանքերի շնորհիվ, Ռուսաստանը ֆինանսական միջոցներ է ներդրել մաքսակետի ենթակառուցվածքի բարելավման համար։ Արդյունքում Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեկ օրում անցակետերը հատող 150-200 տրանսպորտային միավորից հասել է 900-ի։
Լարսի թողունակությունն ավելացել է 5 անգամ, բայց խնդիրներ կան. Պետդումայի ներկայացուցիչ
Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցության գործարկմանը և Իրանի տարածքով ապրանքների դիվերսիֆիկացման այլընտրանքային ուղիներին` պատգամավորը նշեց, որ ամեն ինչ հանգում է լոգիստիկային` ժամանակի, փողի, վարչական ընթացակարգերի առումով։
Սանդիկովը կարծում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կատարումը և բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առաջին հերթին ուղղված է ապրանքների և ուղևորների հոսքի դիվերսիֆիկացմանը այն երկրների սահմաններով, որոնք հասկանալի պատճառներով փակ են։