Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը 37 ժամ փակ կլինի

Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը
Մայրաքաղաքում տոնական ձևավորման աշխատանքներ իրականացնելու համար հատվածաբար փակվում են Երևանի փողոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը վաղն առավոտից փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում տոնական ձևավորման աշխատանքներ այս տարի շուտ են մեկնարակել «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի համար, որն այս տարի անցկացվելու է Երևանում։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը համակարգում է ամանորյա տոնական ձևավորման գործընթացը, նոյեմբերի 21-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով: