ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքը կարող է Ուկրաինայում միջուկային սադրանք իրականացնել, ապա դրանում մեղադրել ՌԴ–ին։ Այդ հավանականությունը մեծ է։ Այսպիսի կարծիք է հայտնել «Ռոսէներգոատոմի» գործադիր տնօրեն Ռենատ Կարչաան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ելնելով որոշ միտումներից, որոնք անհրաժեշտ է դիտարկել, ես այդ հավանականությունը բավականին բարձր կգնահատեի»,– ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է Կարչաան` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ խոշոր սադրանքի հավանականությունը։
Նա նշել է, որ Արևմուտքն ու կիևյան ռեժմը կարող են գնալ այդ քայլին, սակայն ոչ միայն իրավիճակի սրման, այլ նաև այն բանի համար, որ նրանց չի հետաքրքրում, թե ինչ հետևանքներ կարող են լինել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 274-րդ օրը։