ԱՊՀ գործադիր կոմիտեն առաջարկել է 35-րդ հոբելյանական նիստն անցկացնել ՀՀ–ում

Առցանց նիստին մասնակցել են ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը և ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Մոտ ժամանակներում կքննարկվի ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական հաջորդ նիստը ՀՀ–ում անցկացնելու առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից առաջարկվել է 35-րդ հոբելյանական նիստն անցկացնել Հայաստանում։ Նման առաջարկ է հնչել այսօր ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական 34-րդ խորհրդի նիստի ժամանակ, տեղեկանում ենք ԱԻՆ–ից։
Նշենք, որ առցանց նիստին մասնակցել են ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը և ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Առցանց նիստին մասնակցել են ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը և ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
«Մեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության զարգացումը բարդ և պատասխանատու աշխատանքում կդառնա համատեղ ձեռքբերումների գրավականը։ Հույս ունեմ, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման տեմպերը մոտ ապագայում դուրս կգան իրական հագեցվածության նոր մակարդակի»,-նշել է Արտյուշ Գրիգորյանը։
Մասնակիցները քննարկել են միջպետական խորհրդի նախագահության, 2021-2022թթ․-ին համագործակցության բարելավմանն ուղղված միջոցառումների, տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված գործունեության արդիականացմանը, 2023 թվականին խորհրդի հիմնական գործունեության պլանի նախագծի վերաբերյալ մի շարք հարցերի։