ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչև հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասության դուրս է։
«Ես այդ հարցը լսում եմ Հայաստանի ԶԼՄ ներկայացուցչից, որտեղ քաղաքական դատողությունները, գնահատականները հարցերի շատ լայն շրջանակի վերաբերյալ երբեմն տրամագծորեն հակառակ են բոլոր տեսակի միջոցառումների նախաշեմին, ընթացքում և անմիջապես հետո», - ասել է Զախարովան:
Նա կոչ է արել ելնել այն բանից, որ երկու երկրներում էլ ժողովրդավարական հասարակությունները, փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետներն իրավունք ունեն իրենց փորձագիտական տեսակետը հայտնել տարբեր իրադարձությունների վերաբերյալ կամ հեռանալ այդ սկզբունքից:
Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա Զախարովան ընդգծել է, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման հարցը: