ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս պահին 50 տոկոս է։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա մեղմ ասած` դրական ցուցանիշ է։ Ընդ որում, երբ մենք նախորդ օրը նախարարությունում ամփոփում էինք արդյունքները, ինձ մոտ հարց ծագեց` արդյո՞ք սա փոխարժեքի փոփոխության արդյունք չէ։ Իհարկ, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ իրականում դա մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ ՀՀ պետական պարտքն այժմ 10 մլրդ դոլարի չափ է։ Իսկ 2023թ–ի վերջին, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, պետական պարտքը ՀՆԱ–ի նկատմամբ կնվազի մինչև 49 տոկոս։