ՌԴ–ում բջջային հավելված են ստեղծում ԵԱՏՄ երկրներից ժամանողների համար

Միգրանտների աջակցության կենտրոն
Շատ կարևոր է, որ մարդը մինչև ՌԴ մուտք գործելը հասկանա` ինչ սահմանափակումներ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի Sputnik. Ռուսաստանում բջջային հավելված են մշակում ԵԱՏՄ քաղաքացիների համար։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան։
ՌԴ-ում աշխատող ու սովորող հայաստանցիների թիվը 2015-ից հետո կրկնակի ավելացել է. Վոլվաչ

«ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների և աշխատանքի նախարարությունների հետ աշխատում ենք բջջային հավելվածի ստեղծման վրա։ Դա վերաբերում է ԵԱՏՄ քաղաքացիներին։ Այդ հավելվածի օգնությամբ հնարավոր է ոչ միայն աշխատանք գտնել Ռուսաստանում, այլև պարզել` ՌԴ մուտքը բաց է, թե փակ», – «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Կազակովան։

Նա հավելել է՝ դա ևս շատ կարևոր է, որպեսզի մարդը մինչև ՌԴ մուտք գործելը հասկանա` ինչ սահմանափակումներ ունի։
Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ 1.7 մլրդ դոլար են բերել